ՏԱՐԲԵՐՎԵՔ ՃԻՇՏ
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԻ ԱԿՆՈՑՆԵՐ DANZ-ԻՑ
ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ
Մեր ընկերությունն առաջինն է Հայաստանում, ով սկսել է ակնոցների արտադրությունը. պատրաստման ողջ գործընթացը ՝ դիզայնից մինչև արտադրություն, ամբողջությամբ իրացվում է Հայաստանում Իտալիայում վերապատրաստված հայ մասնագետների կողմից: Մեր արտադրական ձեռնարկությունը ստացել է համապատասխանության հավաստագիր Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության կողմից, որը հաստատում է, որ արտադրանքը համապատասխանում է ГОСТ Р 51831-2001-ի պահանջներին։ Չնայած Արտադրությունը հիմնադրվել է 2017 թվականին և ընկերությունը հանդիսանում է ակնոցների առաջատար արտադրողն ու արտահանողը Հայաստանում, ինչպես նաև տարածաշրջանում։


ՄԵՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Արտադրության համար օգտագործվում է ցելյուլոզային ացետատ, որն ունի ամենաբարձր որակը. այն ճկուն է, թեթև, ջերմադիմացկուն և, ինչը շատ կարեւոր է, հակաալերգիկ է: Ակնոցների շրջանակներն արտադրվում են ացետատային թերթից ֆրեզերային եղանակով, որն իր որակով համաշխարհային շուկայում առաջատար է շրջանակների արտադրության ոլորտում։ Այսպիսով պահպանվում է ացետատի մոլեկուլային կառուցվածքը և արտադրական այս մեթոդը շրջանակներին տալիս է առաձգականություն և ամրություն։ Որոշակի արտադրական ցիկլից հետո, որում ընդգրկվում են նաև հղկման, փայլեցման և հավաքման ձեռքի գործընթացները, ստացվում է պատրաստի արտադրանքը։